Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Հա՛մ օրակարգ եք թելադրում, հա՛մ էլ բողոքում

Հա՛մ օրակարգ եք թելադրում, հա՛մ էլ բողոքում
12.12.2024 | 14:57

Հետո էլ բողոքում եք ժողովուրդի անտարբերությունից, թե բա՝ մարդիկ անտարբեր են, թե երկրում ինչ է կատարվում:

Անտարբեր են նրա համար, որ ողջ լրատվական դաշտը ոչ թե աշխարհաքաղաքական իրավիճակների մասին է հարցազրույցներ անում, հաղորդումներ պատրաստում, այլ պարզապես, ներկուսակցական խժդժությունների հետևից ընկած, ողջ լրահոսը լցնում է դրանցով:Հետո էլի գալու եք ու ժողովուրդին մեղադրեք, թե պոպոկ-պնդուկ-մանդարին են առնում Նոր տարվա համար, չեն մտածում, թե ինչ անվտանգային ռիսկերով երկրում են ապրում: Հա՛մ դուք օրակարգ եք թելադրում, հա՛մ էլ բողոքում, որ այդ օրակարգով են ապրում մարդիկ․․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3192

Մեկնաբանություններ